ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով, նրա մոտ թույլ արտահայտված ախտանշաններ կան: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Բայդենը կարանտինի մեջ է, սակայն կշարունակի լիարժեքորեն կատարել իր պարտականությունները:
Ժան-Պիերը հիշեցրել է, որ Սպիտակ տան ղեկավարը պատվաստված է, նաև երկու անգամ բուստերային պատվաստում է ստացել:
«Նախագահը սկսել է ընդունել Paxlovid»,- ասված է փաստաթղթում: