ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 20-ին մասնակցել է «Հայաստանի պարենային համակարգի դիմակայության ձևավորում» խորագրով աշխատաժողովին։ Միջոցառման նպատակն էր ուսումնասիրել կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի պարենային համակարգի համար հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները և վերհանել ապագայի համար հնարավոր սցենարների պատասխանները:
«Վերջին երկու տարվա մարտահրավերները ստիպեցին, որպեսզի մենք վերագնահատենք մեր կարողությունները, դիտարկենք նոր հնարավորություններ, ինչպես նաև պարենային համակարգեր կառուցելու և կայուն համակարգեր ունենալու համար ձեռնարկենք մի շարք միջոցառումներ»,- նշել է Խոջոյանը: