ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահի Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպմանը քննարկել ենք հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։
Հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի և Լիտվայի միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ինչպես նաև միջազգային հարթակներում:
Բարձր եմ գնահատել ԵՄ գործիքների շնորհիվ Լիտվայի գործընկերների մասնակցությամբ ցուցաբերված տեխնիկական աջակցության ծրագրերի արդյունքները և կարևորել եմ դրանց շարունակականության ապահովումը»,- նշված է գրառման մեջ: