ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դեյվիդ Բիզլին կանխատեսել է, որ մարդկությունը կբախվի զանգվածային սովի, քաղաքական ապակայունացման ու անվերահսկելի միգրացիայի, եթե միջոցներ չձեռնարկվեն լուծելու ներկայում գոյություն ունեցող պարենային ճգնաժամը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ նրա՝ այդ խնդրի սրման պատճառով հաջորդ տարին շատ ավելի վատը կլինի: Նա կարծում է, որ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերում առաջիկա 12 ամիսներին դժվարություններ կունենան սննդամթերքի գների բարձրացման հետ կապված։ Բիզլին ընդգծել է, որ այս խնդրի անտեսումը աշխարհին սպառնում է սննդի պակասով։