Հաշվի առնելով հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 24-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար:
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝
պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում.
խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով.
տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը.
цուցաբերել զգուշավորություն և զգոնություն:
«Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ԱԻՆ փրկարար ծառայությանը պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար:
Հրդեհների և արտակարգ իրավիճակների դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝
ԱԻՆ փրկարար ծառայություն՝ 911
«Խոսրով» տեղամաս՝
Տեղամասի պետ՝ Նորիկ Մխիթարյան (հեռ.՝ 093386100)
«Խաչաձոր» տեղամաս՝
Տեղամասի պետ՝ Հայկ Մեջլումյան (հեռ.՝ 093437375)
«Գառնի» տեղամաս՝
Տեղամասի պետ՝ Մամիկոն Հարությունյան (հեռ.՝ 098555620)
«Կաքավաբերդ» տեղամաս՝
Տեղամասի պետ՝ Արմեն Գևորգյան (հեռ.՝ 077174917)»,- ասված է արգելոցի Ֆեյսբուքի գրառման մեջ: