Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայքում տեղադրվել էր «Հաղորդագրություն ԱՄՆ քաղաքացիների համար» վերտառությամբ հրապարակումը, որով դեսպանությունը փնտրում էր համայնքի հետ կապի կամավորներ:
Դեսպանությունից պարզաբանում են՝ ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։
«Սա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է»,- ասված է դեսպանության պարզաբանման մեջ:
Նշենք՝ դեսպանության՝ համայնքի հետ կապի կամավորներ փնտրելու վերաբերյալ հայտարարությունը մի շարք շահարկումների տեղիք էր տվել: