Puls 24 հեռուստաալիքը հայտնել է, որ Ավստրիայի, Սլովակիայի և Չեխիայի արտգործնախարարներ Ալեքսանդր Շալենբերգը, Իվան Կորչոկը և Յան Լիպավսկին նախապես չհայտարարված այցով ժամանել են Կիև:
Հեռուստաալիքի տվյալներով՝ արտգործնախարարները ծրագրել են հանդիպումներ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի և արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ։
Ըստ աղբյուրի՝ Ավստրիայի արտգործնախարարը նախատեսել է հանդիպում նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Հեռուստաալիքն այլ տեղեկություն չի տրամադրել։