Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակի հետ դուրս եկավ Բրիտանիայի վարչապետի համար պայքարի վերջին փուլ՝ նվազագույն տարբերությամբ առաջ անցնելով արտաքին առևտրի գծով նախարարի տեղակալ Փենի Մորդոնտին, հաղորդում է Sky News հեռուստաալիքը։
Թրասը ստացել է 113 ձայն, Մորդոնտը՝ 105 ձայն՝ դուրս մնալով մրցավազքի եզրափակիչ փուլից:
Ֆինանսների նախարար Ռիշի Սունակը կրկին ստացել է ամենաշատ ձայները (137) Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուի ընտրությունների հինգերորդ փուլում և այդպիսով դարձել մրցավազքի առաջին եզրափակիչը։
Վերջին փուլում երկու «եզրափակիչ դուրս եկածներին» կընտրեն կուսակցության բոլոր անդամները, որոնք այսօր մոտ 200 հազար են։ Քվեարկությունը տեղի կունենա փոստով։ Ենթադրում են, որ արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 5-ին, երբ խորհրդարանը վերսկսի աշխատանքն ամառային արձակուրդից հետո: