2022-ը տիեզերքի տարի է Հայաստանի համար. սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելու է աշխարհահռչակ «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» գիտական փառատոնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, փառատոնի համանախագահող Հակոբ Արշակյանը:
Նա տեղեկացրել է, որ փառատոնին կմասնակցեն ՝
- Charlie Bolden, NASA-ի նախկին ղեկավար, տիեզերագնաց, մասնակցել է չորս տիեզերական առաքելությունների,
- Charlie Duke, տիեզերագնաց, որպես «Ապոլոն 16»-ի լուսնային մոդուլի օդաչու 1972 թվականին, նա դարձավ տասներորդ և ամենաերիտասարդ մարդը, ով քայլեց Լուսնի վրա,
- Tony Fadell, iPod-ի և iPhone-ի համաստեղծող և Nest Labs-ի հիմնադիրն ու նախկին գործադիր տնօրենը: Ֆադելը միացել է Apple-ին 2001 թվականին՝ որպես ավագ փոխնախագահ,
- Jim Bagian, Ինժեներ, NASA-ի տիեզերագնաց՝ հայկական ծագումով, - Kip Thorne, 2017 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում,
- ինչպես նաև տասնյակ այլ գիտնականներ, աստղաֆիզիկոսներ, Նոբելյան մրցանակակիրներ, տիեզերագնացներ։
Երաժշտությունը՝
- Սերժ Թանկյան
- Տիգրան Համասյան
- Ռիք Վեյքման
- Անդրեյ Մակարևիչ
- Դերեկ Շերինյան:
Ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ starmus.com/program:
Փառատոնին մասնակցության գրանցման համար՝ https://starmus.com/tickets:
Հետևեք նորություններին՝ https://www.facebook.com/StarmusArmenia: