«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի բոլոր մարզերում ՍՄԱՐԹ կենտրոններ է կառուցելու: 2018 թ. առաջին այդպիսի հաստատությունը Լոռիում հիմնվեց:
Դավիթ Մանուկյան (ՔՈԱՖ-ի հաղորդակցության բաժնի ղեկավար) - Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը, իրականում լինելով կրթական հաստատություն, միայն կրթական մասով չէ, որ զարգացում է ապահովում: ՍՄԱՐԹ կենտրոնն իր շուրջը ձևավորել է շատ կարևոր մի ավանդ, մի ամբողջ համալիր, կամպուս, որը ներառում է հյուրանոց, ունի տուրիստների համար նախատեսված ինֆորմացիոն կենտրոն:
ՔՈԱՖ-ը գործակցում է ԿԳՄՍ-ի և ԱՄՆ դեսպանության հետ՝ կրթական ծրագրեր կազմելու հարցում, իսկ ՍՄԱՐԹ կենտրոններ կառուցելու միջոցները տրամադրում են բարեգործները:
Կորյուն Խաչատուրյան ( ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն) - Արդեն սկսել ենք ՍՄԱՐԹ ավանի կառուցումը Արմավիրում ու շատ արագ նաև զուգահեռաբար ուզում ենք տանել այլ նոր ՍԱՄՐԹ կենտրոնների կամ ավանների կառուցումը այլ մարզում, ու դա կլինի Սյունիքում:
ՍՄԱՐԹ կենտրոններում կրթությունը երեք մասից է բաղկացած` երեքից վեց տարեկանների համար, վեցից տասնութ տարեկանների համար և տասնիննից բարձր:
Շահանե Հալաջյան (ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթության ղեկավար) - Ունենք մեր սմարթ հիմունքները. դա մեր տասնութ հիմնարար ծրագրերն են, որոնք նպատակ ունեն անհատին համապարփակ՝ հուզական, մտավոր և գործառնական հմտությունները հավասարաչափ զարգացնելու:
ՔՈԱՖ-ի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման ծրագրերի միջոցով: Հիմնադրամը գործունեությունը սկսել է 2003 թվականին, մինչև հիմա կատարել է մոտ 50 մլն դոլարի ներդրում:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան