ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակցի` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թեհրանում քննարկել է ԼՂ հակամարտությունը, սիրիական կարգավորումն ու երկկողմ օրակարգը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
«Բազմաթիվ են հարցերը նաև սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ: Երկկողմ հեռանկարային նախագծերն առաջ են շարժվում, զարգանում: Մեր ուշադրության կենտրոնում է նաև մեկ այլ կարևոր հարց` ԼՂ հակամարտության կարգավորումը»,- ասել է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ վերջերս Կասպյան գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ: Պուտինը հայտնել է, որ հանդիպմանը քննարկվող հարցերի լայն շրջանակ է նախատեսված: