Ընթացքի մեջ են Շիրակի մարզի Տ-7-42, (Մ-7) (Գյումրի)-Հացիկ-Կարմրաքար (Տ-7-45) ավտոճանապարհի կմ0+000-կմ4+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր մարզային իշխանության ներկայացուցիչների հետ հետևել է աշխատանքների ընթացքին։
Շինարարի հետ զրույցում մարզպետը կարևորել է աշխատանքների որակով և ժամանակին իրականացումը․
«Ուրախ եմ, որ այս ճանապարհաշինական աշխատանքներն ակտիվ կերպով ընթանում են, լիահույս եմ, որ դրանք կիրականացվեն ժամկետի մեջ և առանց թերացումների,հնարավոր կլինի երկար ժամանակ շահագործել»,- նշել է մարզպետը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 338 միլիոն դրամ։ Շինարարությունն իրականացնում է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն։ Արդեն մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։
Կատարվել են հողային աշխատանքներ, կառուցվել են մայթեր, կողնակներ, կողային առուներ, տեղադրվել են ջրահեռացման վաքեր։Շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։