Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Ողջունում եմ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում: Սա կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում։ Եվրամիությունը լիովին աջակցում է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։ Կարգավորմանը/հաշտեցմանը կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- գրել է դիվանագետը։