Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարում ներկուսակցական քվեարկության չորրորդ փուլի արդյունքներով մնացել է երեք թեկնածու: Այդ մասին հայտնել է խորհրդարանի 1922 կոմիտեի ղեկավար Գրեմ Բրեյդին, որը պատասխանատու է կուսակցության առաջնորդի ընտրության գործընթացի համար:
Նա տեղեկացրել է, որ պայքարի առաջատարը երկրի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն է (118 ձայն)։ Նրան հաջորդում են առևտրի փոխնախարար Փենի Մորդոնտը (92) և արտգործնախարար Լիզ Թրասը (86):
Քվեարկության հինգերորդ փուլը տեղի կունենա հուլիսի 20-ին: