Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաք՝ մասնակցելու հուլիսի 20-22-ը կայանալիք Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության փորձագետների միջկառավարական խմբի 20-րդ նիստին:
Գեղամ Գևորգյանը հանդես կգա որպես խոսնակ «Մրցակցային օրենսդրության կիրարկման վերաիմաստավորում. քաղված դասեր կորոնավիրուսային համավարակից, հատկապես սոցիալական կարևոր նշանակություն ունեցող շուկաներում, համավարակի ընթացքում արդյունավետ արձագանքման և տնտեսական վերականգնման մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով նիստին: