Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հույս է հայտնել, որ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան շրջադարձային կդառնա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:
«Ես մեծ հույս ունեմ, որ Ձեր պաշտոնական այցը Իրան շրջադարձային փուլ կդառնա տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համար»,- նշել է Ռայիսին:
Նա ընդգծել է Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունների զարգացման դրական դինամիկան հունվարին Մոսկվայում կայացած նախագահների հանդիպումից հետո, ինչպես նաև բարձր է գնահատել Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ համատեղ ջանքերը: