Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: Նախատեսվում է, որ երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջազգային հարցեր:
Պուտինը բանակցություններ կվարի նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ, ապա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։
Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ ձևաչափով բանակցությունների արդյունքներով նախագահները հանդես կգան հայտարարությամբ:
Ինչպես ավելի վաղ նշել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու առևտրատնտեսական կապերը Իրանի ու Թուրքիայի հետ և տարածաշրջանային համագործակցությունը: