Թեհրանում Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպումը տեղի է ունեցել Սաադաբադ պալատում և տևել է մեկուկես ժամ։
Պետությունների ղեկավարների գլխավորած պատվիրակությունների բանակցություններն անցել են մամուլի համար փակ ռեժիմով:
Նախատեսվում է, որ Էրդողանը առանձին կբանակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: