Մեքենաներից ծխախոտի մնացորդները փողոց նետելու ու չսահմանված վայրերում աղբ թափելու համար 200 հազար դրամ տուգանք կսահմանվի:
Վարչական պատիժը խստացնելու նախագիծն արդեն մշակվել և ուղարկվել է Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն: Քաղաքապետին զեկուցել են այսօր առավոտյան կայացած գործակարգավարական նիստի ժամանակ:
Հրաչյա Սարգսյանի կարծիքով՝ փոփոխությունը կարող է նպաստել խնդրի լուծմանը:
Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կոմունալ բաժիններին քաղաքապետը հանձնարարել է ավելի ուշադիր լինել մայրաքաղաքում մաքրություն պահպանման հարցին՝ հատկապես շինհրապարակների տարածքներում:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Կարծում եմ՝ այն գործիքները, որոնք կներդնենք, օրինակ՝ աղբը թափելու համար 200 հազար տուգանքը, զսպող դեր կունենան, որ կարողանանք պատշաճ տեսքի բերել Երևանը:
Ավելի վաղ քաղաքապետը տեղեկացրել էր՝ իր նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի՝ ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն: