Եվրամիությունն անդամակցության շուրջ բանակցություններ է սկսել Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ՝ հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Դուք ցուցաբերել եք տոկունություն, նվիրվածություն մեր արժեքներին և իրավունքի գերակայությանը, դուք պայքարել եք կոռուպցիայի դեմ, ունեք ազատ լրատվամիջոցներ, բազմաթիվ բարեփոխումներ եք իրականացրել: Մի օր մենք կողջունենք Ալբանիային և Հյուսիսային Մակեդոնիային՝ որպես ԵՄ լիիրավ անդամներ»,- նշել է եվրոպացի պաշտոնյան:
Ալբանիան Եվրամիությանն անդամակցելու թեկնածու է 2005 թ.-ից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2014 թ.-ից։ Անդամակցության շուրջ բանակցությունները մեկնարկել են այսօր՝ Եվրահանձնաժողովի և երկու պետությունների կառավարությունների մասնակցությամբ: