Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ:
ISNA գործակալության փոխանցմամբ՝ Խամենեին հայտարարել է. «Իհարկե, եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը արգելափակելու քաղաքականություն տարվի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի դրան, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցական ճանապարհ է»:
Իրանի հոգևոր առաջնորդն ընդգծել է նաև Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը. «Սիրիայի հյուսիսում ցանկացած ռազմական հարձակում լինելու է հօգուտ ահաբեկիչների և ի վնաս Թուրքիայի, Սիրիայի և ամբողջ տարածաշրջանի»: