Պայմանավորված առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով՝ «Դիմադրություն» շարժումը հետաձգել է հուլիսի 21-ին նախատեսված հանրահավաքը,- «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է շարժման համակարգող, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Ըստ նրա՝ առաջարկ ստացել են մի շարք գործընկերներից ու քաղաքացիներից: Հանրահավաքը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 29-ին:
Սաղաթելյանը նաև հայտնել է, որ շարունակում են շարժման ընդլայնմանն ուղղված կազմակերպական աշխատանքները և ուշադիր հետևում են քաղաքական զարգացումներին։