«Գազպրոմը» և Իրանի ազգային նավթային ընկերությունը նավթային գործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել՝ հայտնում է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 40 միլիարդ դոլար: Ըստ իրանական կողմի՝ սա երկրի նավթարդյունաբերության պատմության մեջ ամենամեծ օտարերկրյա ներդրումն է։ Հուշագրով նախատեսվում է շահագործել նավթի և գազի նոր հանքավայրեր, նաև կառուցել գազատարներ։
Թեհրանը գործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել նաև Անկարայի հետ: Նախագահներ Էբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Էրդողանի ներկայությամբ ստորագրվել են տարանցիկ փոխադրումների, գիտական և մշակութային, սպորտի, էներգետիկայի, մշակույթի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում հարաբերությունների խորացման վերաբերյալ համաձայնագրեր։