ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայկական 17 ստարտափ Փարիզում մասնակցել է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ VivaTech միջազգային ցուցահանդեսին:
9 ստարտափ հանդես է եկել «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո։ Մեծ ներուժ ունեցող ևս 8 ստարտափ միջոցառմանը մասնակցել է որպես այցելու։
Միջազգային նման մասշտաբի միջոցառումները ոչ միայն հնարավորություն են տալիս ներկայացնելու երկիրը, երկրի տեխնոլոգիական ներուժն ու ոլորտում գրանցած հաջողությունները, այլ նաև ընկերության արտադրանքն ու լուծումները՝ գրավելու շահագրգիռ ընկերությունների և ներդրողների ուշադրությունը, ձեռք բերելու համագործակցության պայմանավորվածություններ տեխնոլոգիական աշխարհի խոշոր ներկայացուցիչների հետ։
VivaTech միջազգային ցուցահանդեսին մասնակցած հայկական ստարտափներն արդեն իսկ ձեռք են բերել ավելի քան 100 նախնական պայմանավորվածություն, որոնք առաջիկայում կարող են վերածվել փոխշահավետ համագործակցությունների: