ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբետա Վիտեկի հետ։
Հանդիպման ընթացքում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում:
Անդրադարձ է կատարվել Լեհաստանում հայկական համայնքի նշանակությանը։