ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 2022 թ. հուլիսի 16-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող գերեզմանատան մոտակայքում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի հանգամանքները պարզելու համար:
Նախնական տվյալներով՝ հիշյալ վայրում 38-ամյա տղամարդն իր վարած Hyundai sonata մակնիշի ավտոմեքենայով բախվել է Mercedes մակնիշի ավտոմեքենային, այնուհետև՝ մեկ այլ ավտոմեքենայի, որից հետո վրաերթի է ենթարկել երեք քաղաքացիների: Արդյունքում վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը մահացել է, իսկ մյուս երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:
Նույն օրը 38-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. նթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: