Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց և կանանց տարբեր տարիքի հավաքականներն ավարտել են իրենց ելույթները Եվրոպայի առաջնություններում:
Տղամարդկանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն:
Կոսովոյում կայացած առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականը մրցել է Անդորրայի թիմի հետ և 65:84 հաշվով պարտություն կրել՝ բավարարվելով արծաթե մեդալներով:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացող է դարձել Գրեգորի Գույուջյանը՝ վաստակած 18 միավորով:
Կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը ևս դարձել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն:
Ալբանիայում կայացած առաջնության եզրափակչում միմյանց դեմ մրցել են Հայաստանի և Կիպրոսի թիմերը: Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 42:58 հաշվով պարտվել է Կիպրոսին՝ նվաճելով առաջնության արծաթե մեդալները:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 18 միավորով:
Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականն էլ ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:
Կայացած վերջին մրցավեճում Հայաստանի հավաքականը 64:70 հաշվով պարտվել է Կոսովոյի հավաքականին:
18 թիմերի պայքարում Հայաստանը զբաղեցրել է 16-րդ տեղը:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Մերի Գրիգորյանն էր՝ վաստակած 17 միավորով: