Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա թեմական և ազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: