Բրիտանացի սյունակագիր և լրագրող Ջեք Բաքբին ՆԱՏՕ-ի համար վատ նորություն է անվանել ռուսական բանակի կողմից Օդեսայում HIMARS բազմակի հրթիռային կայանների և Harpoon հականավային հրթիռների պահեստի ոչնչացումը: Այդ կարծիքը նա հայտնել է 19Fortyfive պորտալի համար նախատեսված հոդվածում։
Բաքբին հիշեցրել է, որ ԱՄՆ-ն արդեն 8 HIMARS կայանք է ուղարկել Ուկրաինայի զինված ուժեր: Բացի այդ, մոտ ապագայում Կիևը կստանա ևս չորսը:
Հրապարակախոսը նշել է, որ HIMARS-ը և Harpoon-ը արևմտյան երկրների լավագույն հրետանային մշակումներն են, որոնք կարող են բարձր ճշգրտությամբ խոցել մեծ հեռավորության վրա գտնվող թիրախները։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի կողմից նման կայանքների վերացումը «տխուր լուր» է Ուկրաինայի համար, որը Harpoon-ն օգտագործում է հակամարտության առաջին իսկ օրերից, բացատրել է Բաքբին։