Իրանը «տեխնիկապես ի զորու է միջուկային ռումբ արտադրելու», բայց դեռ չի որոշել՝ ստեղծել այն, թե՝ ոչ՝ ասել է գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Քամալ Խարազին:
«Մի քանի օրում մենք կարողացանք ուրանը հարստացնել մինչև 60%, մենք կարող ենք հեշտությամբ արտադրել մինչև 90% հարստացված ուրան… Իրանն ունի միջուկային ռումբ ստեղծելու համարտեխնիկական միջոցներ, բայց դեռ որոշում չի կայացրել այդ հարցում»,- ասել է Խարազին Al Jazeera-ի հետ հարցազրույցում:
2018 թվականին ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի միջուկային համաձայնագրից։ Գործարքի պայմաններով Իրանը պարտավոր էր դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Որոշ ժամանակ անց, ինչպես նշում է Reuters-ը, Իրանը սկսել է «խախտել միջուկային սահմանափակումները»։