Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան:
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։
Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։