Հայաստանում զրոյից նոր գյուղ է հիմնվելու: Պատճառը Կապսի ջրամբարն է, որի կառուցմամբ հարակից ձորը ջրով կլցվի ու կծածկի Ջրաձոր անունով գյուղը: 90 մլն խմ ծավալով Կապսի կառուցմամբ կապահովվի մոտ 24 հազար հա հողի ոռոգում:
Ջրաձորի փաստացի բնակիչները 184 հոգի են ու սպասում են տեղափոխմանը, դեմ չեն լինի նորակառույց, ժամանակակից գյուղում ապրելուն: Նոր տարածքը թեև հին գյուղից շատ հեռու չէ, բայց ցածրադիր լինելու պատճառով ավելի մեղմ կլիմա ունի, մարզկենտրոն Գյումրիին էլ ավելի մոտ է:
Բնակավայրի կառուցման համար կպահանջվի մոտ չորս տարի ու 5 մլրդ դրամ: