Հայաստան եկող զբոսաշրջիկներին հիմնականում դուր են գալիս մեր եղանակային պայմանները, բնությունն ու խոհանոցը: Հայաստանի աշխարհագրությունը՝ խոր կիրճերով ու դժվարանցանելի ժայռերով, գայթակղիչ է հատկապես էքստրեմալ տուրիզմը սիրողների համար:
Ու ցանկանալով, որ մեր ու արտասահմանցիների համար զվարճանքի այդ ձևերն ավելի անվտանգ դառնան, զրուցել ենք ոլորտի մասնագետների հետ, որոնք օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն են տեսնում: