Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Երևանի միջազգային կինոփառատոնն աստղային հյուրեր ու նոր կինոներ է բերել Հայաստան: Կաննի, Բեռլինի ու այլ հեղինակավոր կինոփառատոների էկրաններից նոր իջած ֆիլմերը հասանելի դարձնելուն զուգահեռ «Ոսկե ծիրանը» հարթակ է տրամադրում նաև սկսնակներին, վարպետության դասերի հրավիրում առաջին քայլեր անողներին կամ պարզապես կինոսերներին:
Այս տարվա գլխավոր մրցանակակիրը «Հող էիր, հող դարձար» ֆիլմն է, որի ռեժիսորը Լի Ժույծյունն է:
«Արծաթե ծիրան» մրցանակին արժանացել է Իննա Սահակյանի «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը: