Հուլիսի 15-ին՝ ժամը 23.15-ին, ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ վաշտի ծառայողներին Ավան վարչական շրջանում մի քաղաքացի հայտնել է, որ Սևան-Երևան ճանապարհին «Տոյոտա» մակնիշի մեքենայից կրակոցների ձայն է լսել:
Նշված ավտոմեքենան մայրուղու խանութներից մեկի մոտ կանգնեցվել է, որի 26-ամյա ուղևորը պարեկներին հայտնել է, որ ինքն է մեքենայից կրակոցներ արձակել: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ ցուցմունք է տվել, որ Սևան-Երևան ճանապարհին գազային ատրճանակով մեքենայի սրահից դեպի օդ է կրակել, նաև հայտնել է, որ ատրճանակը գտնվում է մեքենայի սրահում:
Նախաքննական մարմին են ներկայացվել նաև «Տոյոտայի» վարորդն ու երեք ուղևորները:
Կատարվում է նախաքննություն: