Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանձնարարել է ակտիվացնել ռուսական «Հարավ» և «Կենտրոն» ռազմական խմբավորումների գործողությունները՝ բացառելու Ուկրաինայի զինված ուժերի հնարավորությունը՝ հրթիռային հարվածներ հասցնելու Դոնբասի և այլ տարածաշրջանների քաղաքներին և ենթակառուցվածքներին:
Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Ռուսական զորքերի ստորաբաժանումների տեսչական ստուգման ժամանակ Շոյգուն նաև պետական պարգևներ է հանձնել մարտական խնդիրների կատարման ժամանակ «արիություն և անձնվիրություն ցուցաբերած զինծառայողներին»: