Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան առաջատար դեր է խաղում պարենային ճգնաժամի կարգավորման գործում:
«Ուկրաինայի ճգնաժամը ցույց տվեց, որ տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունն անհնար է ապահովել առանց Թուրքիայի մասնակցության։ Նա կարևորագույն խաղացող է, որն անկեղծորեն աշխատում է պատերազմի դադարեցման և պարենային ճգնաժամի լուծման ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն։
Նա կարծիք է հայտնել, որ բոլորը հույսեր են կապում Թուրքիայի հետ՝ Ուկրաինայից ծովով հացահատիկի և գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման անվտանգ միջանցքներ ստեղծելու հարցում: