Կիևը պարտավորվել է Ռուսաստանի տարածքին հարվածներ չհասցնել ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
Նա հաստատել է, որ դա եղել է Կիևին HIMARS համակարգեր տրամադրելու հիմնական պայմաններից մեկը:
Պաշտպանության նախարարը նաև վստահություն է հայտնել, որ Արևմուտքն Ուկրաինային ժամանակակից ինքնաթիռներ և տանկեր կտրամադրի՝ չնայած ավելի վաղ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևն այլև չի ակնկալում գործընկերներից ավիացիա ստանալ:
Բացի այդ, Ռեզնիկովը նշել է, որ Ուկրաինայի համար ոչ բոլոր ինքնաթիռներն են հարմար։ Նրա խոսքով՝ ուկրաինական աերոդրոմները պատրաստ չեն ամերիկյան F-16 կործանիչների համար։