Բալի կղզում ընթացող «Քսանի խմբի» երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը կավարտվի առանց ամփոփիչ կոմյունիկեի՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության հետ կապված տարաձայնությունների պատճառով: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Ենթադրվում է, որ դրա փոխարեն Ինդոնեզիայի ֆինանսների նախարար Սրի Ինդրավատին՝ որպես նիստի նախագահող, հանդես կգա հայտարարությամբ՝ ամփոփելով երկօրյա հանդիպման արդյունքները:
Միջոցառումից առաջ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը քննադատել է Մոսկվային՝ Ուկրաինայի իրադրության կապակցությամբ՝ կարծիք հայտնելով, որ Ռուսաստանի ներկայացուցիչները տեղ չունեն այդ համաժողովում:
G20-ի ֆինանսների նախարարների նախորդ հանդիպումն ապրիլին նույնպես ավարտվել էր առանց ամփոփիչ հայտարարության: