Թբիլիսիում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Այս մասին «Լուրերի» հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ մեկնարկել էր երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը: