Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն, որի նպատակը այս պահին իրականացվող ու ընթացիկ տարում մեկնարկող՝ Կառավարություն-համայնք համաներդրմամբ ֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի քննարկումն էր: Մասնակցել են մարզպետարանի ղեկավար կազմը, քաղաքաշինության, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի աշխատակիցները։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է հաշվետվություն դեռևս անցած տարիներից անավարտ ու ընթացող ծրագրերի մասին, ինչպես նաև այս տարի մարզի համայնքապետարանների ներկայացրած սուբվենցիոն ծրագրերի հայտերն ու Կառավարության կողմից դրանց հաստատման գործընթացը։
Մարզպետը հանձնարարականներ է տվել նախկին ծրագրերում արձանագրված թերացումների վերացման, իրականացվող շինաշխատանքների՝ մարզպետարանի մասնագետների կողմից պարբերական մշտադիտարկման ու վերահսկողությունն առավել արդյունավետ իրականացնելու վերաբերյալ։