ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:
Այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
«Պատրիարք սրբազանը տիար Բայդենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ շնորհակալություն հայտնեց նրան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և քննարկեց նաև այլ թեմաներ:
Այս առթիվ պատրիարք սրբազանը տիար Բայդենին նվիրեց հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ»,- Ֆեյսբուքի էջում գրել է Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: