Ամառային շոգ օրերին, երբ արձանագրվում է նորմայից բարձր ջերմաստիճան, հիմնականում սիրտ-անոթային ու շնչառական համակարգերն են ծանրաբեռնվում: Այս օրերին շտապօգնության ծառայություն դիմում են հիմնականում սրտի անկանոն աշխատանքի ու շնչառության դժվարացման պատճառով:
Ռուբեն Գրիգորյան (ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի ու հիգիենայի բաժնի պետ) - Տարվա շոգ եղանակին առաջանում են սիրտ-անոթային ու շնչառական խնդիրներ, նույնիսկ առողջ մարդու մոտ, որովհետև ստիպված է լինում 2 անգամ ավելի արագ աշխատել նորմալ ջերմափոխանակման համար:
Մասնագետն ասում է՝ շոգից կարող են առաջանալ մաշկի կարմրություն, այտուցներ, խանգարվում է նյարդային համակարգы, ու ընկնում աշխատունակությունը:
Հանրապետության տարածքն այս օրերին շարունակում է գտնվել Արաբական թերակղզու արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Երևանում առաջիկա չորս օրերին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 42 աստիճանի։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է, խորհուրդ է տրվում ժամը 11։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Հեղինակ՝ Նոնա Գրիգորյան