Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է, Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը:
Դատարան ժամանած շտապօգնության բրիգադին չի հաջողվել փրկել Գրիգորյանի կյանքը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Կալանքի տակ էր մայիսի 18-ից:
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը «Լուրերին» հայտնել է, որ Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական որևէ փաստաթուղթ կամ բանավոր տեղեկություն պաշտպանների, քննիչի կողմից չի ներկայացվել։