Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Ռոգոզինին կփոխարինի Յուրի Բորիսովը, որը զբաղեցնում էր ՌԴ փոխվարչապետի պաշտոնը։ Բորիսովը նախկինում զբաղեցրել է բարձր պաշտոններ Արդյունաբերության դաշնային գործակալությունում, եղել է արդյունաբերության և առևտրի փոխնախարար։
Ռոգոզինը «Ռոսկոսմոսում» աշխատել է 2018 թվականից։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ նա կզբաղվի Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի հատուկ գործողության հարցերի լուծմամբ կամ ղեկավար պաշտոն կզբաղեցնի ՌԴ վերահսկողության տակ անցած տարածքներից մեկում։