Շիրակի մարզի Արթիկ միավորված համայնքում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն բնակավայրի փողոցների կառուցման-նորոգման աշխատանքներ՝ սալարկմամբ և խճապատմամբ։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Ծրագրերի ընդհանուր արժեքը 253.8 մլն դրամ է, գումարի 55%-ը կհամաֆինանսավորի Կառավարությունը։ Կառուցվող-նորոգվող փողոցների տուֆ քարով սալարկմամբ ընդհանուր երկարությունը կկազմի 4․1 կմ։
Ծրագիրն իրականացվելու է Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ բնակավայրերում»,- նշված է գրառման մեջ։