ԱՄՆ նախագահն Իսրայելից ժամանել է Էր Ռիադ՝ առաջին պաշտոնական այցով Սաուդյան Արաբիա: Երեկոյան նախատեսված է Ջո Բայդենի և թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի հանդիպումը Ջիդայի Խաղաղության պալատում։ Ուրբաթ կկայանան Սպիտակ տան ղեկավարի և թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի բանակցությունները։ Չի բացառվում թագաժառանգի ներկայությունը միապետի հետ Բայդենի հանդիպմանը, գրում է Al Arabiya հեռուստաալիքը։
Տարածաշրջանային և միջազգային վերլուծաբանների կարծիքով՝ Բայդենի այցը Թագավորություն խորհրդանշում է Էր Ռիադի հետ լավ հարաբերությունները վերականգնելու և կորցրած հավասարակշռությունը վերականգնելու՝ Վաշինգտոնի ցանկությունը։