Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ գիտի Ուկրաինայի հակամարտության լուծումը և պատրաստվում է այն քննարկել Զելենսկու հետ, հայտնում է CNN-ը։
Բրազիլիայի առաջնորդն Ուկրաինայի իրավիճակը նմանացրել է Ֆոլկլենդյան կղզիների շուրջ հակամարտությանը, որտեղ արգենտինական բանակը կապիտուլյացիայի ենթարկվեց 1982 թվականին բրիտանական ուժերի մուտքից հետո:
«Հարցի լուծումը ... Ինչպե՞ս ավարտվեց Արգենտինայի և Միացյալ Թագավորության միջև պատերազմը 1982 թ.: Ներկա իրավիճակը տանում է դրան: Ցավալի է, բայց կյանքում կան բաներ, որոնք ցավ են պատճառում, և դա պետք է հասկանալ»,- հավելել է նա։
Ըստ լրատվականի՝ Բոլսոնարուն ակնարկել է Կիևի կապիտուլյացիայի անհրաժեշտությունը։
Ավելի վաղ Բրազիլիայի նախագահը հայտարարել էր, որ նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Զելենսկու հետ հուլիսի 18-ին։