Հունգարիան «արտակարգ իրավիճակների ռազմական» սցենարներ ունի՝ ուկրաինական Անդրկարպատներում 150 հազար հունգարացիների պաշտպանության և փրկության համար, սակայն կցանկանար խուսափել դրանցից, ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն, հայտնում է РИА Новости-ն։
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հունգարիայի իշխանությունների դիրքորոշումը ռուսամետ է, ինչը ենթադրում է, որ Բուդապեշտը ցանկանում է իր գործողություններով ստանալ «էժան ռուսական գազ» կամ «ուկրաինական Անդրկարպատները»։
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է նաև, որ չի պատրաստվում հրաժարվել Բարեկամության շքանշանից, որն իրեն հանձնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ շքանշանը ստացել է խաղաղ ժամանակ, իսկ այն, ինչ տեղի է ունենում խաղաղ պայմաններում, պետք է նկատի չունենալ հակամարտության ընթացքում։