««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հերթական մշտադիտարկման աշխատանքների արդյունքում, որին
մասնակցել էր նաև շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը, 2022 թվականի հուլիսի 14-ին «Զանգեզուր» մասնաճյուղի «Զանգեզուր» պետական արգելավայրում կրկին արձանագրվել են հայկական մուֆլոններ։
Կարգավիճակը՝ մուֆլոն, գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) Vulnerable A2cde կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով՝ ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»:
Հեղինակ՝ Հարութ Աղաթելյան